Ճամփորդություն

Եկեք սկսենք ճամփորդություններից։ Այս տարի ես եղել եմ ընդամենը մի քանիսում և մոռացել եմ գրել հաշվետվությունը։Դա եղել է մեկօրյա ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ ։ Շատ հավես և զվարճալի, մի փոքր Էլ Էկստրեմալ էր ինձ համար, քանզի ես ցած եմ իջել ձորը։ Ձոր իջնելու ճանապարհ չկար, և ամեն րոպե կարող էի ցած գլորվել։ Ներքևում ջրառատ գետն էր։ Այնտեղ ես հայտնաբերեցի փոքրիկ սրբատեղի, որտեղ մարդիկ մոմեր էին վառում։ Այդ օրը տպավորիչ էր և հիանալի։

Դասերի հաշվետվությունը

Քանի որ այս տարի ես շատ եմ բացակայել, հաշվետվությունը այնքան էլ ընդարձակ չէ։ Ամենա շատը հայոց լեզուն է, հետո՝ ռուսերենը, իսկ մնացածը՝ ես կատարել եմ ու գցել եմ իմ բլոգ, բայց բաժիններով չեմ տեղադրել։ Այդ իսկ պատճառով շատ խառնված է ամեն ինչ։ Դա իմ սխալն է։ Եթե հնարավոր է այս անգամ ինձ ներեք, այլևս դա չի կրկնվի։

Կյանքը քոլեջից դուրս և քոլեջի մեջ

Ինձ շատ է դուր գալիս մեր քոլեջը։Այնտեղ շատ հետաքրքիր է․ ամեն ուսուցիչ ունի դասավանդման իր յուրահատուկ ձևը։ Մենք մեզ ազատ ենք զգում քոլեջում։ Հասարակ ֆիզկուլտուրային փոխարեն զբաղվում ենք տարբեր մարզաձևերով՝ հրաձգություն, սուսերամարտ, բասկետբոլ և այլն։ Իսկ քոլեջից դուրս, ես զբաղվում եմ ըմբշամարտով։Արդեն յոթ տարի է ես սիրահարված եմ այդ սպորտաձևին։Ըմբշամարտը ինձ համար մեկ ուրիշ աշխարհ է ։ Ամբողջ տարվա ընթացքում մեր հավաքական թիմը մասնակցում է տարբեր ուսումնամարզական հավաքների, դրա պատճառով էլ շատ եմ բացակայում քոլեջից ։ Հետո մասնակցում ենք մրցույթների։ Իմ կարևոր մեդալներից է Հայաստանի դպրոցականների երրորդ տեղը։

Ընտրություն և մարզաձև

Իմ ընտրությունը հրաձգությունն է։ Այնտեղ ես արդեն հաճախում եմ չորս տարի։Ամեն բան լավ է , բայց մի բան կա, որից դժգոհ եմ․ հրացանները շատ հին են և կոտրված վիճակում ։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы